Մատակարարներ

Agrimontana ընկերությունը, որը հիմնվել է 1972 թվականին, Իտալիայի Կունեո մարզի Borgo San Dalmazzo քաղաքում, այդ օրվանից դարձել է առաջատարը ընկույզի մածուկների, ջեմերի, մուրաբաների, ցուկատների և շագանակների արտադրության ոլորտում:

Վերջին 40 տարիների ընթացքում ընկերությունը կատարում է հետազոտություններ և կատարելագործում է արտադրության տեխնոլոգիաները, որպեսզի համապատասխանի պահանջկոտ հաճախորդների պահանջներին, որոնք միշտ ծայրահեղ մանրակրկիտ ուշադրություն են ցուցաբերում ապրանքների որակի և օգտակարության նկատմամբ:

Այն շատ քիչ «ամբողջական» ցիկլի ընկերություններից է. սկսած բերքահավաքից մինչև վերջնական արտադրանքի արտահանումը, գումարած բոլոր միջանկյալ փուլերը: Agrimontana-ի արտադրանքը հանդիսանում է հումքի խստապահանջ ընտրության և արտադրության ընթացքում նրա վրա մինիմալ ներգործության արդյունք՝ բացառելով տարբեր հավելումները, ինչը թույլ է տալիս մաքսիմալ պահպանել համի իրականությունը, որը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ, պահածոյացման ժամանակակից մեթոդների կիրառման միջոցով:

 

Ֆեդերիկո Մարտոնատիի և Ֆիլիպպո Զամպիրոնի կողմից 1998 թվականին հիմնված Artigeniale ընկերությունը համարվում է միջազգային բրենդ, որը մատուցում է խորհրդատվական և ուսուցողական ծառայություններ՝ պաղպաղակի արտադրության ոլորտում:

Որպես փորձառու մասնագետներ, մենք մեր գործողությունները ուղղում ենք որակի անընդհատ բարելավմանը, ուշադրություն ենք դարձնում մանրուքներին, ստեղծում և իրագործում ենք անհատական որոշումները, որոնք համապատասխանում են մեր հաճախորդների պահանջներին և հնարավորություն են տալիս պլանավորել լավագույնը նրանց համար:

 

Գտնվելով Իտալիայում, մենք սպասարկում ենք մեր հաճախորդներին ամբողջ աշխարհում:

 

Barry Callebaut ընկերությունը հիմնվել է 1996 թվականին՝ բելգիական Callebaut և ֆրանսիական Cacao Barry ընկերությունների միացման հետևանքով: Նախկին ընկերությունը փոխակերպվել է արդյունաբերական և մասնագիտացված շոկոլադ մատակարարողից ամբողջ սննդային արդյունաբերությանը ինտեգրացված լուծումների մատակարարի:

Ընկերությունն ունի տարածաշրջանային ենթակառուցվածք և աշխատում է 2 հիմնական սեգմենտերում. սննդային ապրանքների արտադրողներ, արհեստագործական շոկոլադի մասնագետներ և շոկոլադի հումքի պրոֆեսիոնալ սպառողներ նաև շոկոլադ արտադրողներ, հրուշակեղենի և հացաբուլկեղեին խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ և  սննդի ծառայություններ:

Barry Callebaut ընկերությունն արդեն 150 տարի է արտադրում է ապրանքներ կակաոյից և շոկոլադից: Այն միակ ընկերությունն է, որը տիրապետում է շոկոլադի հետ աշխատանքի ամբողջական ցիկլի տեխնոլոգիային. սկսած կակաո-սերմերի արտադրությունից մինչև պարտաստի շոկոլադե  արտադրանքի ստացումը:

Ընկերությունը մատակարարում է ամբողջ սննդային արդյունաբերությունը, հաշված սննդի ապրանքների արտադրողներին, արհեսագործական շոկոլադի մասնագետներին և մեր արտադրանքի պրոֆեսսիոնալ սպառողներին:

Barry Callebaut ընկերությունը հանդիսանում է առաջատարը շոկոլադե ապրանքների արտադրման ոլորտում համաշխարհային շուկայում: Ընկերությունը ներկայացված է Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում, նաև ընդլայնում է իր գործունեությունը ասիական և խաղաղօվկիանոսյան, արևելյան եվրոպական, կենտրոնական և հարավային Ամերիկայի արագ զարգացող շուկաներում, աճի տեմպերը բարձրացնելու նպատակով:

 

Giuso ընկերությունը հրուշակեղենի արդյունաբերության մեջ աչքի է ընկել պաղպաղակի, սառեցված յոգուրտի և բարձր որակի կիսաֆաբրիկատների  արտադրությամբ: Ընկերությունը արտադրում է 700 անուն կիսաֆաբրիկատներ և իրականացնում է անընդհատ ներդրումներ նոր ապրանքների ստեղծման գործում:

 

 

PreGel ընկերությունը հանդիսանում է ամենաճանաչված և ամենամեծ ընկերություններից մեկը, որը զբաղվում է պաղպաղակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչների և կիսաֆաբրիկատների արտադրությամբ:

Օգտագործելով միայն նորագույն և ժամանակակից սարքավորումներ և  տեխնոլոգիաներ՝ PreGel ընկերության ամբողջ արտադրանքը արտադրվում է միայն բնական հումքից է:

Հիմքը, բազան, կրեմները, թոփինգները, չոր խառնուրդները,  շաքարապատ մրգերը և շատ այլ բաներ, որոնցից պատրաստվում են անկրկնելի որակով և համով պաղպաղակներ, դեսերտներ և մուսեր:

Միայն որակյալ և բնական ապրանքները հնարավորություն կտան ձեր կաֆե-սրճարանին գեղեցիկ պատրաստել և մատուցել համեղ և առողջարար ուտեստներ մեծերի և փոքրերի համար: