Սրճարան Sorriso

Բաց, մեղմ երանգներով ինտերիերը մտածված է ընդհուպ փոքրագույն դետալները, որոնք էլ ստեղծում են «սեփական» սրճարանի տրամադրություն, ուր Ձեզ միշտ սպասում են: Լինի դա ծնունդ կամ ընկերների հանդիպում, ժամադրություն կամ պարզապես ժամանց՝ միշտ կարելի է այցելել հրաշալի անցկացնելու ժամանակը, հանգստանալու կամ համեղ ուտելու:

Sorriso խոհարարները ժամանակ առ ժամանակ վարպետության դասեր են անցնում իտալական գործընկերների մոտ: Արդյունքում ճաշացանկն առատ է Իտալիայի խոհարարական արվեստի իսկական գլուխգործոցներով: Ամենահամեղ պյադինան մոցարելա պանրով, իտալական սալյամիներով կամ էլ մորտադելա խոզապուխտով պատրաստվում են հենց այստեղ: Հատուկ առանձնանում է Ռոմանյոլա պյադինան պրոշուտոյով, մոցարելայով և լոլիկով: Մեծ համբավ ունի նաև Ռավիոլի զաֆրան պաստան պարմեզան պանրի նուրբ համադրմամբ:

Սակայն Sorriso-ի հմայքն, իհարկե, քաղցրավենիքն է: Յուրաքանչյուր առավոտ Դուք կարող եք վայելել ինչպես դասական, այնպես էլ տարբեր միջուկներով կրուասանները: Ճանաչված և բոլորի կողմից սիրված տիրամիսուի, բրաունիի, չիզքեյքերի շարքում իր ուրույն տեղն ունի հաստատության կողմից հատուկ առաջարկը՝ Sorriso-ն՝ պատրաստված կրեպերի 20 շերտերից կարամելով և խտացրած կաթով: Զանազան անուշեղենների ողջ շքեղության մեջ, անշուշտ, գերիշխում է բնական պաղպաղակը, որը բացարձակ չի պարունակում ներկանյութեր, արոմատիզատորներ, քիմիական հավելումներ: Ամենինչ պատրաստված է սեզոնային թարմ մրգերից, ներկայացված են ավելի քան հարյուր համեր և երեսունհինգ միքսեր: Պաղպաղակ թխվածքաբլիթ կամ սպիտակ շոկոլադ, ադամաթուզի և կոկոսի, կեռասի կամ ազնվամորու՝ ցանկացած անուշեղեն մատուցվում է գեղեցիկ և գրավիչ՝ անտարբեր չթողնելով ոչ մեկին: Սա իսկական դրախտ է պաղպաղակի սիրահարների համար: Իսկ ամենափոքրիկ քաղցրակերներն ունեն իրենց անկյունը ճաշացանկում, ուր անուշեղենի մատուցումն էլ ավելի գունեղ և հետաքրքիր է: Յոգուրտների սիրահարներին նույնպես սպասվում են անակնկալներ՝ շոկոլադե, ընկույզներով, ամարենա, եգիպտացերոնի փաթիլներով կամ ընկույզի ջեմով: Ամենակարևորը՝ այս ամենը պատրաստվում է Իտալիայից բերված բնական խյուսերի հիման վրա, իտալական տեխնոլոգիաներով և իտալացիների ձեռքերով: Եթե Դուք երբեք չեք փորձել սեմիֆրեդոն, ապա անպայման փորձեք այն Sorriso-ում: Պաղպաղակի և բեզեի նուրբ, շերտավոր համադրումը փոխանցում է սառի և տաքի անկրկնելի համատեղում:

Այստեղ Ձեզ կառաջարկեն գեղեցիկ և համեղ կոկտեյլներ, որոնց հիմքում պաղպաղակն է: Գինեքարտը պարունակում է ավելի քան քսան տեսակի ալկոհոլային կոկտեյլներ, որոնցից առանձնանում է Սպրից թեթև ալկոհոլային կոկտեյլը: Սա իտալական գազավորված ապերիտիվ է, որն առկա է ոչ բոլոր հաստատություններում, քանի որ նրանում պարունակվող Ապերոլ բիտտերը չունի պաշտոնական ներկայացուցչություն Հայաստանում, այն պատվիրում են անմիջապես Իտալիայից: Sorriso-ում ուշադրություն են գրավում թարմ մրգերով բնական թեյերը դարչնի և կոճապղպեղի համադրությամբ: Թերևս, այս հաստատությունը միակ թեյարանն է ամբողջ Հյուսիսային պողոտայում: Երբեմն այստեղ կազմակերպվում են կենդանի երաժշտություն և կոկտելային երեկոներ, որոնց ընթացքում բոլոր կոկտեյլներն միևնույն գին ունեն: Իսկ ամռանը Sorriso-ն բացում է Հյուսիային պողոտայի վրա նայող հիասքանչ տեսարանով իր ծածկապատշգամբը: Այստեղ Ձեզ տրվում է հրաշալի հնարավորություն վայելել ամառային եղանակը, արևի շոյող ցողերը և սիրված ուտեստները մաքուր օդին: