Sorriso Gelato այցելելու 5 պատճառ

Sorriso Gelato Cafe

Սիրելի պաղպաղակի սիրահար, երբ Հայաստանում լինես, պարտադիր այցելիր Sorriso Gelato:

Այն գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի հենց սրտում՝ Հյուսիսային պողոտայում:

Շատ պատճառներ կան այցելելու Sorriso Gelato, բայց մենք կներկայացնենք ձեր ուշադրությանը դրանցից 5–ը:

1. Համը

Պաղպաղակն այստեղ անհավատալի համեղ է, թխվածքները ունեն ամենահետաքրքիր տեսքն ու համը, սուրճը հիասքանչ է և լավագույնն է Հայաստանում, չհաշված մյուս ուտելիքները, որոնք կգոհացնեն ցանկացած հաճախորդի:

2. Մթնոլորտն ու աշխատակազմը

Մթնոլորտը հարմար է ընկերական հանդիպումների, ընտանեկան հավաքույթների ու նույնիսկ բիզնես հանդիպումների համար: Աշխատակազմը հավատարիմ է սրճարանի անվանը՝ Sorriso թարգմանաբար նշանակում է ժպիտ և նրանք չափազանց քաղաքավարի ու ժպտերես են:

3. Իտալացի խոհարարներն ու բնական հումքը

Իտալացի խոհարարները կստիպեն ձեզ զգալ իտալական լավագույն պաղպաղակի համը: Նրանք ներկրում են լավագույն բաղադրիչները այստեղից՝ Agrimontana, Artigianale, Barry Calibo, Chezari Pianelli, Guzo, Rouxette և այլն: Բացի այդ բոլոր բաղադրիչները, որոնք օգտագործվում են պաղպաղակ արտադրելու գործընթացի մեջ, բնական հումքից են:

4. Համերի բազմազանությունը

Սկսած 2012 թվականից Sorriso Gelato-ն դարձել է ճանաչված և սիրելի վայր միլլիոնավոր մարդկանց համար տարբեր երկրներից, և այն առաջարկում է ավելի քան 40 համեր, որոնք կգոհացնեն ցանկացած ճաշակի տեր մարդու:

5. Դիետիկ պաղպաղակ

Եթե դուք ուզում եք ուտել և չգիրանալ ապա Sorisso Gelato-ն հրաշալի վայր է ձեզ համար: Այն հիանալի վայր է այն մարդկանց համար, ովքեր սիրում են քաղցրեղեն, բայց խիստ հետևում են իրենց կազմվածքին, քանի որ այստեղ նրանք կարող են գտնել դիետիկ պաղպաղակ (և ոչ միայն պաղպաղակ):

Եթե դուք դեռ համոզված չեք, թե ինչու է պետք այցելել Sorisso Gelato, ապա հիշեք, որ կա նաև մի էքստրա պատճառ նույնպես՝ գները այստեղ աստղաբաշխական չեն և յուրաքանչյուրը կարող է իրեն թույլ տալ գնել ինչ-որ բան:

Մաղթում ենք ձեզ լավ ժամանակ անցկացնել՝ վայելելով լավագույն պաղպաղակն աշխարհում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *